Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ

Մարտ 17,2025 23:23

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են դարձել մի շարք իրավական խնդիրներ, որոնց լավարկումը կնպաստի երկու երկրներում անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների լավագույն պաշտպանությանը։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հատկապես քրեական և վարչական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ կատարվող բարեփոխումների ընթացքը՝ ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև օտարերկրյա անձանց դատավարությունների ժամկետների կրճատման վրա։

Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31