Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր գույքի և եկամուտների մասին հայտարարագրում նշել է, որ ունի մեկ բնակարան Գյումրու Տիգրան ՄԵծ պողոտայում՝ համատեղ սեփականությամբ՝ մոտ 100 քառակուսի մետր բնակմակերեսով։
Միանձնյա սեփականությամբ ունի երկու ավտոմեքենաներ, երկուսն էլ «Մերսեդես Բենց» մակնիշի են, որոնք սակայն նոր արտադրության չեն, դրանցից մեկը 2008 թվականի է՝ «Մերսեդես Բենց» S 550 է, մյուսն ավելի հին՝ 1998 թվականի է՝ «Մերսեդես Բենց» E 320 է։
Սարիկ Մինասյանը թանկարժեք գույք չունի, այդ աղյուսակում նշում չկա։
Նրա տարեկան եկամուտը իր նախկին աշխատավայրում՝ Միասնական սոցիալական ծառայությունում, կազմել է 4 մլն 858 հազար դրամ, իսկ Գյումրու քաղաքապետարանում խղճուկ մի գումար է՝ 497․000 դրամ։
Կարդացեք նաև
Թեկնածուի դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է՝ 19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո և 6 հազար ԱՄՆ դոլար։ Թեկնածուն «Ակբա» բանկում 20 պարտատոմս ունի՝ 200․000 ՀՀ դրամ արժողությամբ։
Սարիկ Մինասյանը նաև այդ նույն բանկում երկու վարկային պարտավորություններ ունի՝ 2 միլիոն 500 հազար ՀՀ դրամի և 800 հազար դրամի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ