Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստախոս, փաստաթուղթը հրապարակիր, ի վերջո հրապարակին դո՞ւրս ես գալու՝ պատմելու, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր ասվածը»․ Բագրատ սրբազան

Մարտ 17,2025 20:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր լրագրողների հետ զրուցում ասաց, որ ունեն օրակարգ, որը քննարկվել է ու քննարկվում է գրեթե բոլոր ուժերի հետ։ «Սա մոտեցման հարց է՝ այս ամենը, ինչ տեղի է ունենում, պարզապես քաղաքական գործընթա՞ց է, թե՞ ազգային ազատագրական պայքար։

Այս հարցի պատասխանն ամեն քաղաքական միավոր եւ անհատ, եթե ինքն իրեն տա եւ պատասխանը գտնի, ինքն այդպիսի վերաբերմունք կունենա։ Մեր մտքով չի անցնում ընտրությունների հարցը քննարկել, մինչեւ 2026 թվականները պլաններ անելու խնդիր չկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հայ գերիների հարցին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ իշխանությունները նրանց վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն անում։ «Իրենք խաբում են, բոլոր հարցերում ստախոս են։ Տարբեր երկրների, կառույցների հետ հստակ աշխատանք են տարել, որ որեւէ ձեւով չմիջամտեն, չխանգարեն, որեւէ թթու խոսք հանկարծ չասեն Բաքվին, չնեղացնեն»,- նշեց նա։

Բագրատ սրբազանն ասաց, որ հավանաբար իշխանությունները ներքին համաձայնություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ պատերազմով վախեցնեն ժողովրդին։

Բագրատ սրբազանը հավելեց․ «Մեզ տեղեկատվություն է հասել, որ այս ստախոսը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, դիմել ժողովրդին այդ իրենց հռչակավոր խաղաղության պայմանագրի շուրջ։ Հիմա, առիթն օգտագործելով՝ նորից եմ ասում՝ ստախոս, փաստաթուղթը հրապարակիր։ Ի վերջո հրապարակին դո՞ւրս ես գալու՝ պատմելու, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր ասվածը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31