Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզվել ենք, որ կառավարության ղեկավարը ստախոս է, եւ իր ամբողջ թիմն այդ նույն ստախոսության մեջ է»․ անհնազանդության գործողություններ՝ Երեւանում

Մարտ 17,2025 20:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան պայքարի» երիտասարդական թեւն այսօր «Չենք վստահում իշխանություններին» խորագրով անհնազանդության գործողություն իրականացրեց Երեւանում։

«Սրբազան պայքարի» մասնակից Լիդիա Մանթաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա ուղերձ է՝ ընդվզելու այս իշխանությունների քաղաքականության դեմ եւ փորձելու համախմբել մարդկանց, որպեսզի ընդհանուր պարզ լինի՝ հայ ժողովուրդը դեմ է այս իշխանություններին։ Նա նշեց, որ առանձին խնդիրը, որը բարձրաձայնում են, Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցն է։

Նրա խոսքով՝ Բաքվի բանտերում գտնվող անձինք ունեն ՀՀ անձնագրեր, բայց Հայաստանի Հանրապետությունն այսօր որեւէ ձեւով չի հովանավորում նրանց եւ որեւէ գործողություն չի կատարում՝ այդ մարդկանց ազատ արձակման կամ միջազգային ատյաններում այդ խնդիրը բարձրաձայնելու ուղղությամբ։ «Ինչ էլ ասում են, իրենք ստում են։ Մենք այս վերջին 7 տարիների ընթացքում համոզվել ենք, որ կառավարության ղեկավարը ստախոս է, եւ իր ամբողջ թիմը այդ նույն ստախոսության մեջ են։ Մենք այդ ստախոսության դեմ ենք դուրս եկել, ուզում ենք կոնսոլիդացնել մարդկանց եւ ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները չեն վստահում այս իշխանություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ ակցիան շարունակական կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում 

«Մենք փորձում ենք իրազեկել հանրությանը, որ ներկայիս իշխանությունները չեն կատարում իրենց պարտքն իրենց քաղաքացիների նկատմամբ եւ չեն վարում այն քաղաքականությունը, որը մենք կուզեինք տեսնել։ Ներկայումս ՀՀ մի շարք քաղաքացիներ գտնվում են Բաքվի բանտերում, եւ մենք չենք տեսնում ինչ-որ գործողություն, որն իրականացնում է այս իշխանությունը՝ մեր համաքաղաքացիներին հետ բերելու համար։ Դա մեզ համար անընդունելի է։ Այս լռության միջավայրը, որը նրանք ստեղծել են, դա նույնպես վստահություն չի ներշնչում։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս սառույցը կոտրվի, եւ փոփոխություններ տեղի ունենան»,- ասաց Սուրեն Եդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Քաղաքացիները մոտենում էին եւ «Չեմ վստահում» գրությամբ թերթիկներ էին գցում արկղերը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31