Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանն ու Աստրիդ Փանոսյան-Բուվեն քննարկել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր

Մարտ 17,2025 18:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի մշակման կարևորության, թիրախային ուղղությունների և առաջիկա միջոցառումների մասին։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության և Ֆրանսիայի սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի միջև համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը․ դիտարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31