Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված:
Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային արտադրատեսակ օգտագործելու 5 դեպք:
Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ