Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 10-16-ը (2025թ․)
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (16.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 16-ը ներառյալ՝ 4.608 մլն.մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Կարդացեք նաև