Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևի ռուսները հիշել են, որ պիտի Ղարաբաղի ժողովրդին պաշտպանեին»․ Ալեն Սիմոնյանը հեգնեց

Մարտ 17,2025 17:19

«Երևի հիշել են, որ իրենք էնտեղ պիտի խաղաղապահ ունենային, որ պիտի Ղարաբաղի ժողովրդին պաշտպանեին, երևի հիշել են, որ Լաչինի միջանցք պիտի լիներ, որ իրենք այնտեղ կանգնած պիտի լինեին»,-լրագրողների դիտարկմանը՝ չնայած ռուսական կողմը ողջունել է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, բայց նաև հիշեցրել են եռակողմ համաձայնագիրը և հարցին՝ գուցե իրենք վերապահումնե՞ր ունեն համաձայնագրի կետերի շուրջ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահեցրեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետի հետ մենք խնդիր չունենք․ «Մենք պատրաստ ենք հիմա էլ տրամադրել ինֆորմացիա։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա միայն մի միջանցքի մասին խոսույթ․ Լաչինի միջանցքն է, որն այսօր այլևս չկա։ Դա իրենց պատասխանելու հարցն է։ Ութ կետերի մասով թող իրենք պատասխանեն, իններորդ կետի պատասխանը ՀՀ-ն տվել է ու հիմա պատրաստ է տալ։ Չգիտեմ՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ նման բան լինի։ Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը մշտապես խոսում է, որ երրորդ կողմ չլինի։ Այս համաձայնագրով նաև երրորդ կողմի հարցն է։ Երրորդ կողմ ինչո՞ւ եք միայն ԵՄ դիտորդներին հասկանում, բա ռուսները երրորդ կողմ չե՞ն։ Ո՞նց է ստացվում, որ Ադրբեջանը համաձայնեցնում է մեզ հետ մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսում է, որ երրորդ կողմ չպիտի լինի, բայց ռուսական կողմը հղում է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրի վրա, և չնայած նրան, որ այնտեղ միջանցք բառ չկա գրված, փորձում է այդ միջանցքային տրամաբանությունը մեզ թելադրել։ Մենք ասում ենք՝ ՀՀ-ն որևէ փաստաթղթով նման բան չի ստանձնել։ ՀՀ-ի միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն ՀՀ օրենսդրության, ինքնիշխանության և իրավասության տակ, ուրիշ տարբերակ չի քննարկվել, չի քննարկվում և չի քննարկվելու։ Նույնիսկ Ալիևը սրան պատասխանել է, ասել՝ էդ որ ասում եմ միջանցք, միջանցք, ինչո՞ւ եք տենց ջղայնանում, ես դա նկատի չունեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31