«Թող դատի տան, ի՞նչ ասեմ։ Իրենք փոխանակ պայքարեն այն իշխանության, մարդկանց դեմ, իրենց վրա կրակողների դեմ, իրենց գերեվարողների դեմ, իրենք համառ ու դուխով պայքարում են մեր դե՞մ։ Մենք չեմպիոն ենք, չէ՞ ինքներս մեր դեմ պայքարելու մեջ։ Եթե տենց ուժեղ են, թող գնան, պայքարեն այն մարդկանց դեմ, ովքեր իրականում իրենց դեմ քայլեր են արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ»,-լրագրողների հիշեցմանը՝ արցախցիները հայտարարել են Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում դատի են տալու ՀՀ իշխանություններին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա վրդովվեց՝ իրենք մեր երկրի դեմ հայց պիտի ներկայացնե՞ն․ «Լո՞ւրջ, ՀՀ-ի դեմ, ՀՀ հարկատուների դե՞մ, այն մարդկանց դե՞մ պիտի հայց ներկայացնեն, որոնք տասնամյակներ շարունակ իրենց աշխատավարձ են տվել, պաշտպանել։ Այն մարդկանց դե՞մ, որոնց երեխաները գնացել են ու պաշտպանել են իրենց։ Թող ներկայացնեն, ու իրենց իրական մտադրությունները պարզ կդառնան բոլորին։ Դա լո՞ւրջ է, դա ասելու բա՞ն է։ Գործ կա, որ ես մտածում էի, որ իրավունք ունեմ դատի տալ, բայց ես ՀՀ-ին դատի պիտի տա՞մ, ես, էս երկրի տղեն լինելով, ՀՀ-ին պիտի դատի տա՞մ։ Իրենք տենց բան են թույլ տալիս իրենց ասե՞լ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ