Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի, որ երեխաների իրավունքները դիտարկվեն որպես առաջնահերթություն». ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամի ելույթը Ժնևում

Մարտ 17,2025 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 13-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկման երկրորդ հատվածում Հայաստանի Հանրապետության երեխաների անունից ելույթով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Աննա Ազարումյանը։

«Բարև ձեզ, ես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի անդամ Աննա Ազարումյանն եմ: Ուրախ եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն է ընձեռնվել. Հայաստանի Հանրապետության երեխաների անունից ուղերձով հանդես գալ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից:

Վաղ մանկությունը երեխաների մոտ ասոցացվում է ընտանեկան ջերմ, անհոգ և անվտանգ միջավայրի հետ: Ցավոք, այսօրվա աշխարհում փոքրիկներն անհոգ և անվտանգ մանկություն ունենալու փոխարեն ականատես են լինում պատերազմների, զինված ընդհարումների և ստիպված են լինում անցնել այդ արհավիրքների միջով:

Մեր տարածաշրջանը ևս բացառություն չէ: 2020թ. պատերազմը և դրան հաջորդող իրադարձությունները անմասն չթողեցին Լեռնային Ղարաբաղի անմեղ երեխաներին, այդ թվում՝ նրանց կրթության և առողջապահության իրավունքը. վախի մթնոլորտի մեջ ապրելուց մինչև բռնի տեղահանում, դպրոց հաճախելուց զուրկ լինելուց մինչև ընտանիքի հետ վերամիավորվելու անկարողություն:

Պատերազմների և ճգնաժամերի ժամանակ երեխաների անվտանգությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները թիրախ չդարձնելը չպետք է քաղաքական տարաձայնության կամ տարակարծության առարկա լինի: Այն պետք է միավորի բոլորին:

Կուզեի, որ երեխաների իրավունքները դիտարկվեն որպես առաջնահերթություն, և պետությունները համատեղ ձեռնարկեն բոլոր միջոցները նրանց պաշտպանելու համար:

Ես ուրախ եմ, որ իմ երկրում երեխաներն ու երիտասարդներն ավելի շատ են կենտրոնանում խաղաղ, արդար ու համերաշխ երկիր ու տարածաշրջան կառուցելու գաղափարների վրա: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումը ևս ի ցույց կդնի, որ աշխարհի բոլոր անկյուններում երեխաները նույն երազանքներն ու ձգտումներն ունեն»,- ասված է ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31