Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիվ ունեցա հյուրընկալվելու Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը՝ իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու. Նարեկ Մկրտչյան

Մարտ 17,2025 16:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի եւ Ջորջ Սորիալի հրավերով։

Հաճելի զրույց ունեցա նաեւ հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Յեհուդա Կապլունի հետ, որը նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ մարդասիրական ծրագրեր։

Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Trump Tower»-ում եւ «Trump Organization»-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը եւ անվտանգության ծառայության պատասխանատուն։ 2017 թվականին նա նաեւ զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։
Յեհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Նոբելյան խաղաղության մրցանակի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31