Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում են, թող խաչակնքվեն»․ Ալեն Սիմոնյանի հեգնանքը՝ ընդդիմադիրներին

Մարտ 17,2025 16:39

«Ո՞նց կարող է մեկը մի բան հայտարարել, երբ նույնիսկ տեքստին ծանոթ չէ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցմանը՝ ընդդիմությունը հայտարարում է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի խաղաղության պայմանագրի կնքմանը խոչընդոտեն, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողներն ասացին՝ նրանք ենթադրում են, որ դա նոր կապիտուլյացիա է լինում, Ալեն Սիմոնյանը հեգնեց․ «Ենթադրում են, թող խաչակնքվեն։ Ո՞նց կարող է լուրջ քաղաքական գործիչը պայքարել մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Դա չեմ հասկանում։ Թող պայքարեն իշխանության դեմ, խաղաղության դեմ, պայմանագիր կնքելու դեմ, թող պայքարեն իմ դեմ, այսինքն՝ ինչ-որ մի բանի դեմ, որը շոշափելի է, տեսել են»։

Լրագրողների այն դիտարկմանը՝ փորձը ցույց է տալիս, որ այս իշխանություններն ամեն ինչ զիջում են, և չի բացառվում, որ այս դեպքում էլ զիջումների գնացած լինեն, ՀՀ ԱԺ նախագահն արձագանքեց․ «Էդ ի՞նչ ենք զիջում, որ Ադրբեջանի համար զիջում չէ։ Ցավում եմ, բայց գիտակցված, թե չգիտակցված շատ վատ բան են անում այդ մարդիկ ՀՀ անկախության համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31