«Եթե էդքան լավ բան էր Ադրբեջանն առաջարկում, բա ինչի՞ էին երկարաձգում․ թող միանգամից համաձայնեին։ Սա խայտառակ թուղթ է։ Ադրբեջանի բոլոր պահանջները մեջն են, ՀՀ-ի որևէ խնդրանք, պաղատանք հաշվի առնված չէ»,-լրագրողների դիտարկմանը՝ իշխանական թևից վստահեցնում են, որ խաղաղության պայմանագրի տեքստը լավ բանակցված է, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը ոգևորված, Արթուր Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Այս իշխանությունները մեկ խնդիր ունեն․ ցույց տալ, որ իրենք հաջողացրել են ապահովել իրենց նախընտրական խոստումը։ Խոստացել էին խաղաղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի այդ խաղաղություն բառը լինի, որ ընտրություններին ասի՝ ժողովուրդ, ձեզ խաղաղություն եմ բերել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ