Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել՝ Ալիևի հետ եկել են ջենթլմենական համաձայնության, սուտ է»․ Արթուր Խաչատրյան

Մարտ 17,2025 16:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում, որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել, ասել՝ վերջ, ամեն ինչ վերջացրել ենք, կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել ենք ջենթլմենական համաձայնության, փոխադարձ տարածքային հավակնություններ չունենք, ճանապարհների ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության պաշտպանությամբ, այդ ամենը սուտ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց՝ Ադրբեջանը հայտարարել է, որ «խաղաղության համաձայնագիր» կնքելու նախապայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է․ «Դրան կհետևի այսպես կոչված «պատերազմական հանցագործների» վերադարձի պահանջը, 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանը բացարձակ որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, ՀՀ-ի հետ խաղաղություն հաստատելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31