ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան (Պորտուգալիա) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը՝ գնահատելով կողմերի՝ երկխոսության և հաշտեցման պատրաստակամությունը:
Գրասան Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսում է պահպանել այս թափը և շարունակել կառուցողական ու անկեղծ կերպով աշխատել խաղաղ ու համագործակցային ապագայի ուղղությամբ:
«Այս առաջընթացը կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», – նշում է Գրասան:
«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, վստահության ամրապնդմանը և տեւական հաշտեցմանը Հարավային Կովկասում»,- շեշտում է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը: