«Վրաստանի քաղաքացին, զբոսաշրջիկը մտնում է Հայաստան, մաքսակետից դուրս է գալիս եւ մեր պարեկը նրան տուգանում է՝ մգեցված ապակիների համար»․ այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Նրա կարծիքով, այդ զբոսաշրջիկը երկրորդ անգամ Հայաստան չի գա եւ իր շրջապատում բոլորին կտրամադրի Հայաստան գալու դեմ։ Սա խնդիր է․ «Ես հասկանում եմ, որ մեր երկրում մեր օրենքներն են գործում, բայց ես հիշում եմ, որ երբ Վրաստանում արգելված էր մգեցված ապակիներով երթեւեկությունը, Հայաստանում՝ ոչ, Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների համար բացառություն էին անում եւ նրանք իրենց հանգստի ողջ ժամանակահատվածում հանգիստ երթեւեկում էին Վրաստանում»։
Շիրակ Թորոսյանը հակընդդեմ լուծում է առաջարկում՝ նման դեպքերում ինչ-որ ժամկետ սահմանել օտարերկրյա քաղաքացիների համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն առաջարկեց՝ երեքից հինգ օր ժամկետ սահմանել, նկատի ունենալով նաեւ ջավախահայերի անընդհատ շարժը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին դուր չեկավ այդ քննարկումը, որը կապ չուներ հիմնական քննարկվող հարցի՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ