Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուլտիմատումներ ներկայացնելը նշանակում է բանակցությունները փակուղի մտցնել»․ Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին

Մարտ 17,2025 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տենց չի արվում, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով»,-հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ն՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման Ադրբեջանին ներկայացնի մեր գերիների վերադարձի հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նկատեց՝ նման մի միտք Վարդան Օսկանյանն էր ասել ու պնդեց․ «Նման բան ասելը նշանակում է բանակցությունները և այն, ինչ կատարվում է, մտցնել փակուղի և իրավիճակը սրել։ Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչն արվել է վերջին չորս տարվա ընթացքում, և 150 գերուց ունենք 23 հաստատված գերի, որոնց մի մասը արդեն 2023-ի ժամանակ են գերեվարվել և պատանդ վերցվել»։

Ալեն Սիմոնյանն անընդունելի համարեց գերիների հարցով վերջնագրերով խոսելը․ «Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմին՝ իրենք մեզ, մենք՝ իրենց, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն, ինչ անում են այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»։

Այն հիշեցմանը՝ ընդդիմությունն ասում է, որ այս փաստաթղթում փոխզիջման մասին խոսք չկա, ավելին՝ երկկողմ կապիտուլյացիա է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Երկկողմանի փաստաթուղթը ո՞նց կարող է կապիտուլյացիա լինել։ Եթե երկուսիս համար հավասար բան ենք պայմանավորվել, դրա կապիտուլյացիան ո՞րն է»։

Հարցին՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ միջազգային դատարան ներկայացված հայցերը հետ կանչելո՞ւ է, Ալեն Սիմոնյանը վստահեցրեց․ «Բա ինչ պիտի անեն»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31