Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրությամբ պահանջների խախտմամբ հանրային գնումների ոլորտում կնքվել են շուրջ 2.2 մլրդ դրամի գնման  պայմանագրեր. 9 քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարտ 17,2025 15:52

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 142-Լ հրամանով սահմանված մեթոդաբանության համաձայն՝ 2024 թվականին Ծառայությունը վերլուծություններ է իրականացրել՝ գնահատելու «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում» ընդգրկված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը հանրային հատվածի գնումների գործընթացներում 2023 և 2024 թվականներին։

Ծառայությունը 2024 թվականին իրականացրած վերլուծությունների արդյունքում պարզել է 82 պատվիրատուի կողմից կազմակերպված 121 գնման ընթացակարգերում գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց հետ փոխկապակցված թվով  27 տնտեսվարողի մասնակցության դեպք: Նշված տնտեսվարողները, հանրային գնումների գործընթացներում շրջանցելով օրենքով սահմանված սահմանափակումները, ներկայացրել են առերևույթ կեղծ տվյալներ, հավաստումներ, ինչի հետևանքով պատվիրատուները կնքել կամ նախատեսել են կնքել ընդհանուր ավելի քան 2 մլրդ 264 մլն ՀՀ դրամի չափով գնման պայմանագրեր՝ արդյունքում ակնկալվող շահույթ ստանալու հնարավորությունից զրկելով առավել օրինապահ տնտեսվարողների:

Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին դիտարկվել է թվով 13.680 գնման ընթացակարգ։ Իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին: Ծառայության կողմից ներկայացված վերլուծական փաստերի  համադրմամբ՝ պատվիրատուները լուծել են կնքված 79 գնման պայմանագիր, իսկ գնումների գործընթացների 24 տնտեսվարող ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով նշված գործընթացների վերաբերյալ նյութերը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց շրջանակում նախաձեռնվել է 9 քրեական վարույթ 26 տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ:

Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ պետական գնումների համակարգում դեռևս 2010 թվականից գործող՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց կողմից փոխկապակցված այլ անձանց միջոցով սահմանված սահմանափակումները շրջանցելու բազմաթիվ մեխանիզմներ (սողանցքեր)  կան, որոնցից «հաջողությամբ» շարունակում են օգտվել մի շարք անբարեխիղճ տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Պետական վերահսկողական ծառայության և Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ 2023 թվականից սահմանվեցին Գնումների օրենսդրության տեսանկյունից փոխկապակցված անձանց շրջանակը և վերջիններիս հանրային գնումներում մասնակցության սահմանափակման մեխանիզմները:

2024 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում՝ համագործակցելով Ֆինանսների նախարարության հետ, վերջինիս կողմից ամենօրյա ռեժիմով գնումների պաշտոնական կայքէջում հրապարակվում է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներին փոխկապակցված անձանց ցուցակը», ինչը լայն հնարավորություն է ընձեռել պետական կառավարման համակարգի մարմինների՝ գնման  պատվիրատու  հանդիսացող գերատեսչություններին լիարժեքորեն իրացնելու օրենսդրությամբ իրենց վերապահված նախնական հսկողության գործառույթը:

ՊՎԾն հետևողականորեն իրականացնում է վերահսկողություն հանրային գնումների ոլորտում՝ բացահայտելու, կանխարգելելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31