Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 17,2025 15:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուշադրություն
Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։

Երևան քաղաքում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-20-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով, մարտի 19-22-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 22.1°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -9.7°C (1990թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 5.9°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31