Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացված թեկնածուի հարցը

Մարտ 17,2025 15:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Ժիրայր Մխիթարյանի կենսագրական տվյալները, խոսել թեկնածուի աշխատանքային գործունեության մասին:

Թեկնածուի կենսագրությունը` այստեղ:

Ժիրայր Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար: Խոսելով Հաշվեքննիչ պալատի գործունեության ապագայի մասին` նա կարեւորել է մարդակենտրոնությունը` նշելով, որ հաշվեքննությունների կենտրոնում պետք է դիտարկել մարդուն եւ նրա կարիքները:

Բանախոսը կարեւորել է նաեւ համապատասխան որակի աուդիտորական արդյունքներ ունենալը, ինչպես նաեւ փոխգործակցությունն օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ, որը հնարավորություն կտա ներդաշնակեցված աշխատանքի միջոցով նպաստել հանրային կառավարման բարելավմանը: Բանախոսը նշել է, որ տարիների ընթացքում կուտակած իր աշխատանքային փորձն ու գիտելիքները պատրաստ է ծառայեցնելու Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացմանը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, ֆինանսական աուդիտների հաշվետվությունների թվայնացմանը, համապատասխան օրենքի փոփոխություններին:

Հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կողմ են քվեարկել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությանը: Քվեարկությանը չեն մասնակցել «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31