«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի պատասխան Էդմոն Մարուքյանի՝ եթերում հնչեցվածի
Էդմոն Մարուքյանն իր եթերում այդ թվում իմ անունն է տալիս, որպես Եվրադաշինքի անդամ:
Հարկ եմ համարում հայտնել, որ ես Եվրադաշինքի անդամ չեմ, դրա աջակցող չեմ և չեմ էլ կարող լինել, քանի որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Անկախ դիտորդի» կազմում հետևում է թե այն ընտրություններին, որոնց մասնակցում է Եվրադաշինքը և թե հանրային կամարտահայտման այլ ձևերին, որոնք նախաձեռնել է Եվրադաշինքը (կամ դրա հիմնական դերակատարները):
Ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանի այն մեղադրանքին, որ ես չեմ պայքարում խաղաղության պայմանագրի դեմ (քանի որ դրանով բացառվում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայումը), ապա ասեմ հետևյալը՝
1. Ես անողնաշար չեմ, որ քննադատեմ այն ամենը, ինչը քննադատելը զուտ կարող է պոպուլար լինել:
Կարդացեք նաև
2. Ես ՕԵԿ-ական չեմ, որ արդեն մի 4-5 անգամ երկու տարին մեկ 180 աստիճանով կարծիք փոխեմ:
3. Ես նաև ստախոս չեմ, որ ստորագրեմ այն ստերի տակ, որոնք պարոն Մարուքյանը ասում է հայցերից հրաժարվելու կամ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին: