2025 թվականին ՌԴ-ի կողմից ցորենի անհրաժեշտ պաշարի ներկրումը Հայաստան ապահովված է․ այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, հավաստիացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունների շրջանակներում, ըստ Գեւորգ Պապոյանի, առհասարակ 2025 թվականի համար, ապահովված է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հարցը։
ԵԱՏՄ շրջանակներում կնքված ազատ առեւտրի պայմանագրի եւ ԵԱՏՄ-ի պարտավորությունների շրջանակներում, Հայաստանին սակագնային արտոնությունների քվոտաներ են տրամադրվել ներկրվող որոշակի ապրանքների համար՝ խոզի միս, վիետնամական բրինձ, ընտանի կենդանիների միս, սերբական ծագման պանիրներ եւ ծխախոտ։
Իրանի հետ ազատ առեւտրի գոտու գործարկման պայմանագիրը, ըստ նախարարի, իրավաբանական վերստուգման գործընթացում է։
Կարդացեք նաև
ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը, Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ, նախորդ տարի՝ 2024-ին, աճել է 154 տոկոսով․ 156 տոկոս՝ ՌԴ-ի հետ է կազմել, 109․1 Բելառուսի․ երկու դեպքում էլ աճ կա։ Ղազախստանի եւ Ղրղըզստանի դեպքում որոշակի նվազում կա՝ համապատասխանաբար կազմելով՝ 76․4 եւ 50,1 տոկոս։ Նվազման պատճառն, այս դեպքում ավտոմեքենաների ներկրումն է եղել, մշակվող արդյունաբերության հետ կապված միտումներ նախարարությունը չի տեսել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ