Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր է տեղաբաշխել միջազգային կապիտալի շուկայում

Մարտ 17,2025 14:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին:

Տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաև որոշակի սահմանափակումներ: Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո` առաջիկա օրերին, նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ: Օրվա և ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31