ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանին
Պահանջ ներկայացնող` Զարուհի Համազասպի Փոստանջյան
Պահանջագիր
Տաթև Մկրտչյանին և Կարինե Հովհաննիսյանին կարգի հրավիրելու և պատասխանատվության կանչելու վերաբերյալ
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև Գործակալություն) էլեկտրոնային հասցեից ([email protected]), 12.03.2025 թվականին, ժամը 16:52-ին ի պատասխան իմ կողմից կատարված հարցման, ստացել եմ էլեկտրոնային փոստի միջոցով էլեկտրոնային փաստաթուղթ, որին տրվել է անվանում, այն է` turq zaruhi postanjyan:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը ազգային քաղաքական գաղափարախոսության նկատմամբ բազմաշերտ և բազմատեսակ ոտնձգություններ է իրականացնում և դա նորություն չէ: Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական ծառայողները կարող են դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ, նույնիսկ այնպիսի վարքագիծ, որը ընդհուպ խտրականության մեջ մեղադրվելու քրեական հանցանքի հիմք է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի ձևաթղթի և էլեկտրոնային ստորագրության մատնանշմամբ ու Գործակալության տեղեկատվության մշակման բաժնի կատարող Կարինե Հովհաննիսյանի մասնակցությամբ ինձ է փոխանցվել խտրականությամբ` տարբերակված վերաբերմունքի դրսևորմամբ պատասխան, որը ոտնահարում է իմ հիմնարար իրավունքները:
Վերոնշյալ երկու պաշտոնյանները Հայաստանի Հանրապետության անունից իմ նկատմամբ դրսևորել են խտրական վերաբերմունք պայմանավորված իմ քաղաքական հայացքներով, իմ հայ լինելու ազգությամբ և թուրքերի կողմից 20-րդ և 21-րդ դարում կատարված ցեղասպանությունը, մարդկայնության դեմ հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը դատապարտելու միանշանակ դիրքորոշման պատճառով:
Ես ազգությամբ հայ եմ: Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես թյուրքալեզու ազգ որպես փոքրամասնություն գրանցված չէ: Հայկական բարձրավանդակը և նրա հարակից տարածքները թյուրքական ցեղերի արշավանքի, ապա ցեղասպանության ու հայրենազրկման պատճառով բռնազավթվել են թշնամի թուրքերի կողմից: Համաձայն գիտական տվյալների թուրքը դա ազգություն չէ (էթնոս չէ), այլ մարդկային ցեղի ամենաստոր ներկայացուցիչների բնութագրումն է: Դա այն հավաքական կերպարն է, բնութագիրն է, որին ճանաչում են որպես ցեղասպան և հայրենազրկող, ավեր բերող և բռնազավթող: Դասականն է տվել թուրքի բովանդակալի բնութագիրը, այն է` «Որտեղ կտեսնեք ավեր, մահ, թալան ու բռնություն, իմացեք, այդտեղով թուրքն է անցել»:
Իմ առաջին անձնագրում, որն ինձ տրվել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կողմից իմ ազգությունը գրված է հայ, իմ ծննդյան վկայականում իմ ծնողների ազգությունը գրված է հայ, իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նույնպես գրված ՀԱՅ/ARM:
Իմ պապերը թուրքերի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Արաբկիր քաղաքացից եկել են Արևելյան Հայաստան` Հայաստանի Հանրապետություն որպեսզի լինեն Հայսատանի քաղաքացի և ճանաչվեն որպես հայ էթնոսի ներկայացուցիչ իր բոլոր բովանդակային իմաստներով:
Հայաստանի Հանրապետության անունից գործող երկու անձ` Տաթև Մկրտչյանը և Կարինե Հովհաննիսյանը ինձ փոխանցելով փաստաթուղթ, որը անվանել են` turq zaruhi postanjyan, ունեցել են դիտավորություն` խտրականությամբ ոտնահարել իմ հիմնարար իրավունքները: Նրանք իրենց այդ արարքով ինձ հասցրել են վիրավորանք` ոտնահարելով իմ պատիվը և արժանապատվությունը:
Նրանց կողմից ինձ հասցված վիրավորանքը պետք է դատապարտվի:
Նախ պահանջում եմ` վերացնել փաստաթղթի անվանումից turq գրառումը, երկրորդն՝ իմ անուն, ազգանունը գրել մեծատառով և ինձ տրամադրել նոր անվանումով փաստաթուղթ, չեղարկելով` Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային հասցեից ([email protected]), 12.03.2025 թվականին, ժամը 16:52-ի պատասխանը, ապա ներողություն խնդրել կատարվածի համար և պատասխանատվության գործընթաց նախաձեռնել Տաթև Մկրտչյանի և Կարինե Հովհաննիսյանի նկատմամբ:
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագաh