Jerusalem Post. Տասնյակ հայտնի րաբբիներ, որոնք ունեն հարուստ դիվանագիտական փորձառություն, վերջերս նամակներ են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված մահմեդական մեծամասնություն ունեցող Ադրբեջանը Աբրահամի համաձայնագրերի շրջանակում ներառելու հնարավորության հետ:
Իրենց նամակներում ռաբբիները շեշտադրել են կարևոր հանգամանք. Աբրահամի համաձայնագրերին միացած երկրները ստացել են լայնածավալ խրախուսանքներ և քաղաքական աջակցություն Միացյալ Նահանգներից:
«Մինչդեռ Ադրբեջանը՝ որը նկարագրվում է որպես Իսրայելի ամենավստահելի մահմեդական երկիր և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային դաշնակից արդեն երեք տասնամյակ, չի ստացել ամերիկյան աջակցություն: Ավելին, այն դեռևս գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների սահմանափակումների տակ՝ 907-րդ բաժնի միջոցով, որը սահմանափակում է ամերիկյան օգնությունը այս երկրին, չնայած տարածաշրջանային անվտանգությանը նրա երկարատև ներդրմանը»:
«Աբրահամի համաձայնագրերին միացած երկրները ստացել են դրական խթաններ և օգուտներ՝ Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու դիմաց: Ի հակադրություն, Ադրբեջանը դարձավ Իսրայելի առանձնապես վստահելի գործընկեր և իսկական բարեկամ երեք տասնամյակ առաջ՝ առանց որևէ արտաքին ազդեցության, – գրում են ռաբբիները:-907-րդ բաժնի վերացումը կլիներ ճանաչման շատ լավ ժեստ»: