Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Սահմանն ապօրինի հատելու գործով Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման, հայտնում է «Ազատություն»-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սաակաշվիլին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝
«բաճկոնների» գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին պետական միջոցների յուրացման մեջ. խոսքն ավելի քան 3,2 մլն դոլարի յուրացման մասին է։
Մեղադրող կողմը պնդել է, որ իր նախագահության տարիներին քաղաքական գործիչը պետական միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը, կոսմետիկ միջամտություններ կատարել, թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռներ վարձել, ձեռքի ժամացույց գնել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: