Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Գլխավոր վեհաժողովի և միջազգային համաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ ՄԻՊ հաստատության դրական փորձը

Մարտ 17,2025 14:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին և 12-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին, ինչպես նաև միջազգային համաժողովին՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը։

Գլխավոր վեհաժողովի շրջանակներում գլոբալ դաշինքի անդամ մարդու իրավունքների ազգային հաստատությունները փորձի փոխանակման քննարկումներ են ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում ունեցած փորձառության ու մարտահրավերների, ինչպես նաև հավատարմագրման գործընթացում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարության ու փորձի թեմաներով։

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի օմբուդսմանական հաստատության փորձառությունը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցին, ոլորտի համակարգային խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված նախանշված քայլերին։ Գլխավոր քարտուղարը, ի թիվս այլնի, ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց իրավունքներին առնչվող ռազմավարական փաստաթղթերի ու քաղաքականությունների մշակման գործընթացում արդյունավետ մասնակցության ու լսված լինելու կարևորությունը։ Այս տեսանկյունից, իբրև դրական փորձ, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ակտիվ ներգրավվածությունը։

Անդրադառնալով հավատարմագրման գործընթացին՝ Նինա Փիրումյանն ընդգծել է, որ այն մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար լինելով օբյեկտիվ ինքնագնահատման համապարփակ գործընթաց, միևնույն ժամանակ ծառայում է իբրև խթանման գործիք՝ ուղղված ներպետական մակարդակում ազգային հաստատությունների գործառութավորման օրենսդրական երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև համարժեք մարդկային, տեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ապահովվածությանը։ Նշվածի հետ կապված, Գլխավոր քարտուղարը գլոբալ դաշինքի գործընկերների հետ կիսվել է նաև հայաստանյան օմբուդսմանական հաստատության դրական փորձով։

Կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը նվիրված համաժողովի շրջանակներում Գլխավոր քարտուղարն անդրադարձել է ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով հատկապես հանրային ու քաղաքական կյանքում կանանց դերակատարության ու ներուժի լիարժեք իրացման հարցում հանրային ճիշտ ընկալումների ձևավորման ու մարդու իրավունքների կրթության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությանը՝ այն բանի հաշվառմամբ, որ հատկապես մարդու իրավունքների զգայուն հարցերի մասին բարձրաձայնող ու հանրային դերակատարություն ունեցող կանայք առավել հաճախ են թիրախավորվում, ենթարկվում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց տիրույթում։

Գլխավոր քարտուղարն հաջորդիվ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԶԾ հետ համագործակցությամբ գենդերային հավասարության պարգևադրոշմի՝ որպես գենդերազգայուն մոտեցումների արմատավորմանն ուղղված հատուկ մշակված մեթոդաբանության ներդրման գործընթացին։

Միջազգային համաժողովի ավարտին գլոբալ դաշինքի անդամ մարդու իրավունքների ազգային հաստատությունները հանդես են եկել համատեղ հայտարարության տեքստով՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31