Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում»

Մարտ 17,2025 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում

Մինչ տարբեր քաղաքական շրջանակներ զբաղված են ցուցակներ քննարկելով և թեկնածուներ հորինելով 2026-ի ընտրությունների համար, Նիկոլը փոխում է պայմանները և մթնոլորտը, որում կլինեն ընտրությունները։

Պարզ ասած, կար և կա հստակ ռիսկ, որ նա մինչև ընտրությունները Հայաստանին կարող է մեծ վնաս տալ, եթե նոր զսպող համակարգեր չձևավորվեն։

Ինչ է արել Նիկոլը

  • Հայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում։
  • Խախտել է բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում հենց ինքը համարում էր իր սկզբունքային դիրքորոշումը։
  • Բոլորի մեջքի հետևում, անհասկանալի պայմաններով և անհասկանալի շարժառիթներով կայացրել ճակատագրական որոշումներ, և Արևմուտքը ողջունել է «Հայաստանի խիզախ զիջումները»։
  • Նիկոլը հայտարարում է, որ սա արել է Անվտանգության Խորհրդի հետ միասին։ Այսինքն, պատմական զիջումների պատասխանատվությունը դնում է ԱԽ—ի վրա։ Սա կարևորագույն հայտարարություն էր։ ԱԽ յուրաքանչյուր անդամ պարտավոր է լսել և հասկանալ Նիկոլի այս հայտարարությունը։
  • Այս գործողությունները Հայաստանին դրել են ծանրագույն իրավիճակում, որտեղ հայ-ադրբեջանական շփումներում չկա ո´չ միջնորդ, ո´չ զսպող կողմ, և Ալիևը ստանում է անվերջ հնարավորություններ՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու։

Ի՞նչ կատարվեց միակողմանի զիջումների մասին հայտարարությունից հետո 

  • Մեծ հաշվով, ոչ մի բան։ Եվ չէր կարող լինել որևէ լուրջ բան, որովհետև հակաիշխանական համակարգերը, ինչպես միշտ, անպատրաստ են։ Ինչպես գիտենք՝ նրանք հիմա այլ պրոցեսով են զբաղված։
  • Լայն հասարակությունը չի հասկանում կատարվածի հրեշավորության չափերը, մեզ վրա կախված սպառնալիքները։
  • Նիկոլի հայտարարություններից հետո այնքան ցաքուցրիվ, խելոք-անխելք, հետաքրքիր, հիմար, կարևոր, վտանգավոր արձագանք սփռվեց հակաիշխանական համակարգերից, որ ակնհայտ է դարձավ, որ մենք տապալելու ենք մեր հասարակությանը իրավիճակը ճիշտ ներկայացնելու և պայքարի կոնսոլիդացիայի գործը։

Կարիք կա համակարգված խոսքի. ինչ բացատրել ժողովրդին 

  • Միջնորդներին հեռացրել է, ասել՝ ուղիղ եմ բանակցում։ Նրան զգուշացնում էին, որ չի կարելի, չլսեց։
  • Որպես սրա հետևանք՝ Ալիևը մեծացրեց պահանջները, և Հայաստանն ընդունեց բոլոր պահանջները։
  • Հայաստանը գնացել է միակողմանի ծանր զիջումների։
  • Նիկոլը Հայ ժողովրդին դրել է ստորացուցիչ, ֆեյք ընտրության առաջ։ Նա ասելու է՝ ես համաձայնություն եմ ձեռք բերել աշխարհի առաջ, եթե ես ընտրվեմ՝ կստորագրեմ, կլինի խաղաղություն, չեմ ընտրվի՝ չի ստորագրվի, կլինի պատերազմ։ Ծայրահեղ սուտ, ծայրահեղ վտանգավոր ընտրություն։ Համագործակցելով Ադրբեջանի հետ՝ երկարացնում է իր իշխանությունը։

Ինչ պետք է անի հակաիշխանական համակարգը

  • Դադարեցնի ներքին կռիվը. սա պետք է լինի 3-րդ կողմի՝ գիտակից հասարակության պարտադրանքը։
  • Պահանջի փաստաթղթի հրապարակայնացում։
  • Հստակ ներկայացնի ՔՊ կառավարման հետևանքները՝ մի քանի պարզ կետով։ Կազմի շատ կարճ, շատ ամփոփ մի տեղեկանք։
  • Ներկայացնի հստակ ծրագիր՝ ի´նչ են անելու այն ուժերը, որոնք կարող են կազմել նոր իշխանություն։

Չի կարելի ցաքուցրիվ հայտարարել՝ դեմ ենք սրան, դեմ ենք նրան, Սահմանադրությանը դեմ ենք, գրողուցավին կողմ, և այլն։ Չի կարելի դրվագային հականիկոլություն անել։ Նման դեպքում Նիկոլը հաղթելու է, իսկ երկիրը՝ պարտվելու։

Նոր իշխանության չասված ասելիքը հասարակությանը

  • Ինչպե՞ս ենք շարունակում բանակցությունները
  • Ինչպե՞ս ենք գնում խաղաղության
  • Ինչպե՞ս ենք գնում Դեէսկալացիայի
  • Ինչպե՞ս ենք գնում հետպատերազմյան վերականգնման՝ բոլոր հիմական ոլորտներում

Եթե մենք սա չենք կարողանում անել, ապա մենք Նիկոլին տալիս ենք լրիվ լեգիտիմ իրավունք՝ անելու իր պատկերացրածը։ Այսինքն` մենք ֆիքսում ենք, որ մենք failed պետություն ենք։ Իսկ լիդերության հայտ ներկայացնողները և քաղաքական դաշտը կիսելու է պատմական պատասխանատվությունը։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31