Լրահոս
Օրվա լրահոսը

Խորացնել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությունը, իրականացնել լյուստրացիա և հաստատել ներքին խաղաղություն. հայտարարություն

Մարտ 17,2025 12:34

Պահպանողական կուսակցությունն ի գիտություն է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ավարտի փաստը և հույս հայտնում, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի իրական ներգրավմանը գլոբալ նախագծերում, ընդհանուր բարեկեցության և համախառն երջանկության աճին։

Անկախության և խաղաղության հաստատակամ ջատագով Պահպանողական կուսակցությունը վերստին հորդորում է ՀՀ իշխանություններին տարածաշրջանում իրական ու տևական խաղաղություն ապահովելու համար՝

– լուծել 1995թ-ի մարտի 16-ի պայմանագիրն ու ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական ռազմակայանը,

– իրականացնել լյուստրացիա և հաստատել ներքին խաղաղություն,

– խորացնել ԱՄՆ-ի, ԵՄ- հետ ռազմավարական գործընկերությունը պաշտպանության և անվտանգության հարցերում,

– խորացնել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությունը։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31