Լրահոս
Ծմակի ձայները
Օրվա լրահոսը

Ասել է թե, Փաշինյանի ասածը հիմնազուրկ է, եւ չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ քննչական կոմիտեն. Գեղամ Մանուկյան

Մարտ 17,2025 11:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները

ՀՀ ԱԺ փետրվարի 12-ի լիագումար նիստում մեր գործընկերուհի Քրիստինե Վարդանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Դուք Ձեր գործունեությամբ, այդ թվում էդ գործունեությամբ, այ էդ Ձեր ասած մարդկանց համար մայակներ եք պահում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե որտեղ ա պետք խփել, մայակները պահում եք եւ Ձեր ամենօրյա գործունեությամբ հիմնավորում եք, Հայաստանի Հանրապետության խոցելու լեգիտիմություն եք ստեղծում, դուք, հենց կոնկրետ դուք եւ Ձեր հարեւան խմբակցությունը եւ Ձեր արբանյակ քաղաքական ուժերը եւ կուսակցությունները»։

Հրապարակային հնչեցրած այս ուղիղ մեղադրանքի մասով, որպես ԱԺ պատգամավոր գրություններ եմ ուղարկել ԱԱԾ, դատախազություն՝ պահանջելով Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցել։

Դատախազությունն ընդհանրապես լռեց, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ իր վրայից գցեց Նիկոլի հիմնազուրկ հայտարարությունների պատասխանատվությունն ու գրությունս փոխանցել էր ՀՀ Քննչական կոմիտե։

Օրերս ստացա նրանց կարճ, բայց խոսուն պատասխանը՝

քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել, ՀՀ քրեադատավարական օրենքի համապատասխան կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։
Այն է՝

«Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:

Ասել է թե, Փաշինյանի ասածը հիմնազուրկ է, եւ չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ քննչական կոմիտեն։

ԱԱԾ ուղղված գրությունս ու ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը կցում եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31