Լրահոս
Ծմակի ձայները
Օրվա լրահոսը

«Հաղթանակ» զբոսայգին երկար տարիներ է՝ ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում. Տիգրան Ավինյան

Մարտ 17,2025 10:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ աշխատում են «Հաղթանակ» զբոսայգու արդիականացման ծրագրի, ներկայումս մասնավորապես զբոսայգու ուրվագիծը մշակելու ուղղությամբ, ուստի այդ նպատակով ուսումնասիրվում են, թե այդտեղ կառուցված շինությունները սեփականության իրավունքով ում են պատկանում:

«Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման եւ վերականգնման աշխատանքները մեր առաջնահերթությունների ցանկում են, առհասարակ Երեւան քաղաքում այգիների վերականգնման կարեւոր մաս են: «Հաղթանակ» զբոսայգին շատ երկար տարիներ է՝ ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում, եւ մեզ պետք է ստանալ ամբողջական, նորարարական առաջարկություններ, որոնք պետք է ընտրենք մրցութային կարգով:

Ես խնդրում եմ, որ այս աշխատանքների, մասնավորապես գույքագրման ամփոփումը իրականացնել երկու շաբաթվա ընթացքում եւ նորից զեկուցել»,-ասաց Տիգրան Ավինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31