Լրահոս
Ծմակի ձայները
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սուրեն Սարգսյան

Մարտ 17,2025 10:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդականի վերջին գրառումը, կարծում եմ, հետևյալի մասին են.

1.Թրամփն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու վրա։

2.Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։

Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։

Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում։ Մանավանդ, որ Թուրքիային անհրաժեշտ է նստել գլոբալ բանակցային սեղանի շուրջ՝ ունենալով իր խաղաքարտերը։ Ի դեպ, ռուս-ադրբեջանական լարվածությունը հենց Թուրքիայի կողմից է հրահրվում՝ նույն նպատակով։

Ինչ վերաբերում է Թրամփի թիմի ուղերձներին, որոնք վերաբերում են Հայաստանին, ապա այս հարցում հայ համայնքի, լոբբիստների և իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքը ևս նկատելի է։ Չմոռանանք, որ Թրամփի մերձավոր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր ոչ միայն գիտեն Հայաստանի տեղը, այլև լավ կապեր ունեն համայնքի հետ և լավ են պատկերացնում Հայաստանի խնդիրները։

Այժմ Թրամփին անհրաժեշտ չէ Ռուսաստանի դեմ նոր լարվածություն ձևավորել. ընդհակառակը, նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Դրա համար էլ այս պահին նա շահագրգռված չէ Ռուսաստանի դեմ նոր «ֆրոնտներ» բացելու մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31