Լրահոս
Ծմակի ձայները
Օրվա լրահոսը

Տնտեսվարողները մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի. Տիգրան Ավինյան

Մարտ 17,2025 10:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մի դեպք ունեինք գողեգող՝ հարակից տարածքի բետոնապատման»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրան պարզաբանեցին, որ տնտեսվարողը որոշել էր իր դիմացի մայթի տարածքը բարեկարգել եւ դա արել էր առանց թույլտվության ու ոչ սահմանված կարգով, ինչի համար տուգանվել էր:

«Տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի եւ նման բարեկարգման աշխատանքները պահանջում են համապատասխան թույլտվություններ, որոնք արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին պարզեցված տրամաբանությամբ:

Իսկ ինչո՞ւ է տվյալ պարագայում արագ եղել եւ առանց թույլտվության, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ ձեւով մենք թույլ չէինք տալու բարեկարգում իրականացնել, որովհետեւ Երեւան քաղաքի կենտրոնում բետոնի սալիկների փոխարեն քարի սալիկներ պետք է տեղադրվեն՝ համապատասխան ամեն փողոցում որոշված տրամաբանության: Հետևաբար` բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետեւել այս կարգին»,-ասաց Տիգրան Ավինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31