Լրահոս
Ծմակի ձայները
Օրվա լրահոսը

Ջարեդ Գենսերը վերահաստատում է՝ խաղաղության պայմանագրի ավարտը պետք է վերաբերի նաեւ հայ քրիստոնյա գերիների ազատ արձակմանը

Մարտ 17,2025 09:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուշադրություն դարձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությանը, հատկապես ընդգծելով, որ այն վերաբերում է ոչ միայն խաղաղության պայմանագրի ավարտին, այլ նաև հայ քրիստոնյա գերիների ազատ արձակմանը՝ վստահություն հայտնելով, որ այս առումով նա լիովին համաձայն է Թրամփի վարչակազմի հետ:

Հիշեցնենք, որ Ուոլցը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Նա նշել է, որ շաբաթվա ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:

Ուոլցը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը՝ նշելով, որ դա մեծ առաջընթաց է: Նա Հաջիևին հայտնել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ավարտվի, գերիները ազատ արձակվեն, և կողմերը պետք է միասին աշխատեն՝ տարածաշրջանը ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31