Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը գրել է. «Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու: Մեկը ինքնասիրահարված թողեց գնաց՝ վախենալով պատասխանատվությունից, մյուսները խաբելով ու բոլորիս ֆռացնելով մի բան բանակցում էին, գալիս էին բոլորիս այլ բան ներկայացնում՝ դիզելով մեծ սեփականություն:
Ու վարչապետ Փաշինյանն ու այս իշխանությունն է, որ առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը՝ մինչև վերջին դետալը ներկայացնելով այդ գործընթացը, ինչը ապահովելու է հարատև խաղաղություն ու պետության հավերժությունը»:
«ՉԻ». Սա էն անեկդոտն է, որ մի բարձրաստիճան պաշտոնյա քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասում է՝ ընտրեք մեզ, ամեն ինչ լավ է լինելու, շատ լավ ենք ապրելու, մի մարդ շարքերից արձագանքում է՝ իսկ մե՞նք:
Հիմա սրանք են. ասում են՝ Փաշինյանն առանց վախենալու գործընթացը մինչև վերջ տանելու է: Ապահովելու է հարատև խաղաղություն ու պետության հավերժությունը: Էդ հասկացանք, Ադրբեջանի խաղաղությունն ու հավերժությունն են ապահովելու, իսկ Հայաստա՞նը:
Կարդացեք նաև
Սրանք ոնց որ թե նույն դուխով, առանց վախենալու Արցախի գործընթացն էլ մինչև վերջ տարան, արդյունքում Արցախը վերացավ:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից