Լրահոս
Ծմակի ձայները
Օրվա լրահոսը

Ահա այսպես է պետությունը հոգ տանում ու մտածում Գյումրու պատմաճարտարապետական արժեքների մասին

Մարտ 17,2025 12:00

Գյումրու պատմաճարտարապետական կարեւոր հուշարձաններից մեկի ողբերգական վիճակն է։ Հատկապես Գյումրու հյուրերի շրջանում ամենահայտնի շենքերից մեկն է՝ «Վառեմ-մարեմի» բակային հատվածն է։ Այս հսկայական շինությունը կառուցվել է 1870-ականներին, պատկանել է Աբովյաններին ու շենքի մի մասը ծառայել է որպես փոստ ու գանձապետարան։ Բայց ավելի շատ հայտնի է դարձել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շնորհիվ։

Շենքը ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ է փլուզվում։ Հազար անգամ այս խնդրին անդրադարձել եմ, գոնե պետք է կոնսերվացիա արվեր, որ փլուզումը չշարունակվեր։

Բայց պետական այրերը ժամանակ չեն ունեցել նման «մանր» խնդիրներով զբաղվելու։ Շենքը ուղիղ ցուցիչ է, թե պետությունը ինչպես է վերաբերվում պատմական արժեքներին։ Այս շենքը գտնվում է պետական բալանսի վրա ու հենց կառավարությունն է պատասխանատու, ներկա, թե նախկին, այս շարունակական ողբերգության համար։ Ամեն տարի օդի մեջ մի խոստում տալիս են, թե այս ինչը, կամ այն ինչը վերականգնելու է, բայց…

«Մայր Հայաստանի» ուշադրության կենտրոնում է լինելու Գյումրու պատմամշակութային ու ճարտարապետական արժեքների պահպանությունն ու խնամքը։ Հստակ ծրագիր կա, թե ինչ է անելու, որ Գյումրու պատմական կենտրոնում նման ողբալի տեսարանների ականատես չլինենք։

Գյումրու տուրիզմը զարգացել ու զարգանում է բացառապես պատմական կենտրոնի այս արժեքների շնորհիվ։ Մեր պարտքն է, անկախ ամեն ինչից, հոգ տանել մեր նախնիների թողած ժառանգության նկատմամբ։

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31