Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոն․ Մոսկվան չպետք է վետո ունենա Ուկրաինայում խաղաղապահների հարցում

Մարտ 16,2025 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է վետոյի իրավունք ունենա հրադադարի համաձայնության շրջանակում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում։

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ խաղաղապահ ուժերը պետք է բաղկացած լինեն «յուրաքանչյուր երկրից մի քանի հազար զինծառայողից», որոնք պետք է տեղակայվեն մի քանի շրջաններում։ Մի շարք եվրոպական և ոչ-եվրոպական երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել, նշել է Ֆրանսիայի նախագահը։

«Ուկրաինան ինքնիշխան է։ Եթե նա խնդրում է, որ իր տարածքում դաշնակից ուժեր լինեն, Ռուսաստանը չէ, որ պետք է դա ընդունի կամ ոչ», – ընդգծել է Մակրոնը։

Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարեցին, որ Կիևն ընդունել է 30-օրյա հրադադարի առաջարկը։

Ռուսաստանն առայժմ սառն է արձագանքել հրադադարի գաղափարին, նախագահ Պուտինը հավելյալ պայմաններ է առաջ քաշել։

Պաշտոնական Մոսկվան նաև անընդունելի է համարում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31