Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արտակ Դաշյան – «Նոա»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան – «Ուրարտու»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Այսօր ավելի ուշ հավաքականին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:
Կարդացեք նաև
ՀՖՖ