Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը զանգահարել է Թրամփին. Անկարան Վաշինգտոնից ակնկալում է քայլեր

Մարտ 16,2025 20:30

Tert.am.   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես դաշնակիցներ, հարաբերությունների նոր շրջանում համագործակցությունը կզարգացնեն համերաշխության ոգով՝ կենտրոնացած կոնկրետ արդյունքների և ազնիվ երկխոսության վրա։ Այս մասին հայտնում է TRT-ն:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թուրքիայի ղեկավարը պաշտպանել է ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Անկարան ի սկզբանե կողմ է եղել արդար և կայուն խաղաղությանը և շարունակելու է ջանքեր գործադրել դրան հասնելու համար։

Քննարկման մյուս թեմաները վերաբերել են Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների վերացման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչը, նրա կարծիքով, կօգնի կարգավորել իրավիճակը, ամրապնդել նոր ինստիտուտները և փախստականներին վերադարձնել իրենց հայրենիք։

Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև ահաբեկչության դեմ պայքարին՝ ընդգծելով, որ Անկարան Վաշինգտոնից ակնկալում է քայլեր, որոնք հաշվի կառնեն Թուրքիայի շահերը։ Նա մատնանշել է հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու, F-16 կործանիչների մատակարարման գործընթացն ավարտելու և Թուրքիային F-35 ծրագիր շրջանակ վերադարձնելու անհրաժեշտությունը՝ պաշտպանական համագործակցության հետագա զարգացման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31