Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը հերքում է կրակ բացելու մասին Բաքվի հաղորդումը

Մարտ 16,2025 14:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այսօր ժամը 9։45-ի սահմաններում սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։

Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական դիրքերի ենթադրյալ գնդակոծությունն իբր տեղի է ունեցել «Գորիսի շրջանի Դըղ (հավանաբար՝ Տեղ․ – խմբ․) բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31