Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը. տնօրեն Մայքլ Աբրամովից

Մարտ 16,2025 13:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը շաբաթ օրը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեցվում է Ամերիկայի ձայնը:

Նա հայտնել է, որ իրեն արձակուրդ են ուղարկել 1300 մարդուց կազմված ողջ անձնակազմի հետ միասին:

««Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը: Այդ առաքելությունը հատկապես կրիտիկական է այսօր, երբ Ամերիկայի հակառակորդները, ինչպես Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը, միլիարդավոր դոլարներ են ծախսում Միացյալ Նահանգներին վարկաբեկելու կեղծ պատմություններ ստեղծելու համար»,- գրել է Մայքլ Աբրամովիցը:

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման յոթ գործակալությունների, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։ «Ամերիկայի ձայն»-ը Գլոբալ մեդիայի (USAGM) մի մասն է։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31