Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը

Մարտ 16,2025 14:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում: Մեր ընտրանին նախապատրաստվում է ապրիլի 13-ից 21-ը Մոլդովայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին ասաց, որ թիմը մրցավայր մեկնելու է ամբողջական կազմով՝ 10 մարզուհի: «Մարզումներն ընթանում են բնականոն հունով, աղջիկներն աստիճանաբար մոտենում են պահանջվող մարզավիճակի: Մոլդովայում ուժեղ եւ արժանի մրցակիցներ ենք ունենալու: Ես ձեռնպահ եմ մնում կանխատեսումներ անելուց, քանի որ սա սպորտ է, իսկ սպորտը միշտ էլ անկանխատեսելի է: Եթե ամեն ինչ նորմալ հունով ընթանա, աղջիկները Եվրոպայի առաջնությանը արժանապատիվ մասնակցություն կունենան»,-ասաց մասնագետը:

Գլխավոր մարզիչը նշեց, որ Եվրոպայի առաջնություն մեկնող մարզուհիների անունները արդեն հայտնի են եւ մեզ փոխանցեց ցուցակը: Մոլդովայում հանդես կգան. 55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան եւ Իզաբելլա Յայլյան, 76 կգ՝ Աննա Ամրոյան եւ Միլենա Խաչատրյան, 81 կգ՝ Էմմա Պողոսյան եւ Մարգարիտա Առաքելյան, 87 կգ՝ Լիաննա Գյուրջյան եւ Տաթեւ Հակոբյան, +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան եւ Մերի Թումասյան:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31