ԱՄՆ-ի Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) այսօր տեղեկացրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» (RFE/RL), որ դադարեցվել է դաշնային դրամաշնորհային համաձայնագիրը, որով ֆինանսավորվում էր այս լրատվամիջոցի համաշխարհային գործունեությունը։
RFE/RL-ի նախագահ և գլխավոր տնօրեն Սթիվեն Կապուսի հայտարարությունը
«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» ֆինանսավորման դադարեցումը հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար։ Իրանի այաթոլլաները, Չինաստանի կոմունիստական առաջնորդները և Մոսկվայում ու Մինսկում գտնվող ավտորիտար ռեժիմները կտոնեն RFE/RL-ի անկումը 75 տարվա գործունեությունից հետո։ Մեր հակառակորդներին այս հաղթանակը նվիրելը նրանց կդարձնի ավելի ուժեղ, իսկ Ամերիկային՝ ավելի թույլ։
Մենք տարիներ շարունակ ունեցել ենք երկկուսակցական ամուր աջակցություն։ Մեզնից զրկվելու դեպքում մոտ 50 միլիոն մարդ՝ փակ հասարակություններում, որոնք շաբաթական օգտվում են մեզանից ճշգրիտ նորություններ և տեղեկատվություն ստանալու համար, այլևս չեն կարողանա իմանալ ճշմարտությունը Ամերիկայի և աշխարհի մասին»։
Կարդացեք նաև
Այս որոշումը լուրջ հարված է RFE/RL-ի համար, որը տասնամյակներ շարունակ լրատվական գործունեություն էր իրականացնում այն երկրներում, որտեղ խոսքի ազատությունը սահմանափակված է։