Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Գողթանիկի նախկին ղեկավարը հափշտակել է  համայնքին օգտագործմանը հանձնված էքսկավատորը

Մարտ 16,2025 12:00

Aravot.am-ի տեղեկություններով, ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի Գողթանիկ բնակավայրի նախկին ղեկավար Համբարձում Սամվելյանը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ, յուրացրել է համայնքին նվիրաբերված գյուղտեխնիկան: Մասնավորապես , ՀՀ Կենտրոնական բանկի եւ Գողթանիկ համայնքի միջեւ 2013թ. դեկտեմբերի 25-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Կենտրոնական  բանկը Գողթանիկ գյուղական համայնքին անհատույց ժամանակավոր օգտագործման է հանձնել «ՄՏԶ» ինքնագնաց հողափոր մեքենա՝ էքսկավատոր: Նույն պայմանագրի շրջանակներում նվիրառուն՝ ի դեմս համայնքապետ Սամվելյանի, պարտավորվել էր գյուղտեխնիկան պահպանել սարքին վիճակում:

Ըստ ոստիկանության մեր աղբյուրի, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ստացվել են տեղեկություններ, որ Սամվելյանը Կենտրոնական բանկի կողմից կնքված պայմանագրի շրջանակներում անհատույց Գողթանիկ բնակավայրին օգտագործման տրամադրված նշված տեխնիկան չի գրանցել համայնքապետարանի հաշվեկշռում, հափշտակել է իրեն վստահված գույքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31