Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. «ԱՆԻ» ընկերության  տնօրենը դիմել է ոստիկանություն՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ

Մարտ 16,2025 10:45

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 12-ին  ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ  «ԱՆԻ» ԲԲԸ ֆինանսական տնօրեն Մեսրոպ  Մանուկյանը հայտնել է, որ իրենց սեփականության նկատմամբ առերևույթ հանցագործության կազմակերպում է տեղի ունեցել, ինքնիրավչության նախապատրաստում է գնացել:

Ըստ նրա հաղորդման, հիդրոէլեկտրակայանի գլխամասից Շիրակ ջրօգտագործման (ՋՕ) ընկերությունն իրենց սեփականության մեջ ռեդուկտորներ են տեղադրել, ջրի հոսքը փոխելու նպատակով, որոնք պատրաստվում են ապամոնտաժել: Նաեւ հաղորդում է տվել, որ ՋՕ-ի աշխատակիցները ընկերության սեփականություն հանդիսացող «Ամասիա» ջրանցքի գլխամասում առանց թույլտվության տեղադրել են ռեդուկտոր ու հրաժարվել  ներկայացնեն իրավական հիմքերը:

Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ՝ «Շիրակ» ՋՕԸ-ի կողմից տեղի է ունեցել ինքնիրավչության նախապատրաստում, քանի որ հաջորդ քայլը լինելու էր ջրագողությունը, որի արդյունքում տեղի կունենար պետության բնական ռեսուրսների չարաշահում, ինչպես նաեւ ընկերությանը կարող էր հասցվել միլիոնների վնաս:

Դեպքի վայր է մեկնել է բաժնի պետի տեղակալ Սարգսյանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Լուսանկարը՝ Հետքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31