Լրահոս
Օրվա լրահոսը

 Ահազանգ իրավապահներին. քաղաքացին զանգել է ոստիկանություն, հայհոյել, ասել է, որ գալիս է պայթեցնելու

Մարտ 16,2025 10:15

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի  6-ին ոստիկանություն է զանգել Ա. Ս.-ն, հայտարարել, որ լավ չեն աշխատում, հնչեցրել է սպառնալիքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, ասել է, որ գալիս է պայթեցնելու:

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից նաեւ  հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած Ա. Ս.-ն հայտնել է, որ  ոստիկանության Արաբկիրի բաժնի 10 ծառայողներ են մոտեցել իր բնակության հասցե, չգիտի ինչի համար, հետապնդում են իրեն և ինքը ուղիղ եթերով ձայնագրում է:  Ըստ նույն աղբյուրի, նույն քաղաքացին զանգել է նաեւ Արաբկիրի բաժնի պետի տեղակալին, ասել է, որ նա թույլ է տալիս ավելորդություններ, հնչեցնում հայհոյանքներ՝  մուտք գործելով անձնական կյանք:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալը զեկուցագիր է ներկայացրել, որ իր անձնական հեռախոսահամարին է զանգահարել Ա. Ս.-ն, հնչեցրել հայհոյանքներ եւ սպառնալիքներ, որից հետո SMS հաղորդագրություններով հայհոյանքներ և սպառնալիքներ է ուղարկել:

Հաղորդումը եւ կից փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31