Լրահոս
Օրվա լրահոսը

Զղջման, ապաշխարության ճանապարհն է, որ կարող է մեզ վերադարձնել «հայրական տուն»․ այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին

Մարտ 16,2025 10:30

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի պատասխան ավագ որդու բողոքին, թե ինչո՞ւ է ուրախությամբ և պատվով ընդունում հայրական ունեցվածքը վատնած անառակին, ասում է. «Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15:32):

Արագընթաց մեր օրերում ավետարանական պատումի հերոսի պես, մենք էլ շտապում ենք մեր հասանելիքն արագ ստանալ, վայելել կյանքն ըստ թելադրված ճոխությունների։ Սակայն շուտով ամեն բան ավարտվում է, աշխարհիկ ճոխությանը հաջորդում է հոգևոր սովը, խրախճանքին՝ տրտմությունը։ Զղջման, ապաշխարության ճանապարհն է, որ կարող է մեզ վերադարձնել «հայրական տուն», որտեղ մեզ սպասում են գրկաբաց և կարոտած, քանզի «մեռած» էինք և «կենդանացանք», «կորած» էինք և «գտնվեցինք»։

Նկարը՝ Ռեմբրանդ վան Ռեյն, «Անառակ որդու վերադարձը», 1666-1669 թթ․:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31