Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Ալիևը նոր «իրավական հիմքեր» է նախապատրաստում ՀՀ-ի լուծարման համար. «Հայացք Երևանից»

Մարտ 16,2025 09:30

Հիմա էլ քչերն են նկատում, որ Ադրբեջանում ընթացող՝ հայ բանտարկված գործիչների դատավարությունը դառնում է ոչ միայն հայոց պետականության մեկ այլ բախտորոշ խնդիր, այլեւ ակամա վերածվում է հայ ժողովրդի՝ անկախ պետականության համար պայքարի հաջորդ փուլի։ Բայց պարզվում է, որ առայժմ «մարտի դաշտում» միակ մարտիկը դատապարտյալ Ռուբեն Վարդանյանն է։ Միայն այս մեկ անձի կերպարում է դրսեւորվում մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ապօրինությանը դիմակայելու կամքը։ Բոլորը չէ, որ հասկանում են այս հանգամանքի ռազմավարական նշանակությունը։

Բայց, ի վերջո, ցանկացած մտածող մարդ կարող էր ինքնուրույն պարզել, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ ի լուր աշխարհի բարձրաձայնելով, որ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանվող ահաբեկիչների Նյուրնբերգյան դատավարություն»։ Հայաստանն անվանելով «Արեւմտյան Ադրբեջանի» տարածքի վրա հիմնված ահաբեկչական կազմակերպություն եւ հայտարարելով, որ հայերն իրավունք չունեն ստեղծելու իրենց պետությունը, հարեւան երկրի վարչակարգը բնավ նպատակ չունի պատժելու իր ճիրաններն ընկած գործիչների խմբին։ Ակնհայտ է, որ նա նոր «իրավական հիմքեր» է նախապատրաստում ՀՀ-ի լուծարման համար։

Առայժմ մեկ մարդու ձայն է լսվում՝ մնացածները մտածում են այս գործընթացին միջամտելու նպատակահարմարության մասին։

«Միջազգային ջանասիրության» փրկարար ուժի հանդեպ հավատն անսասան է։ Ճիշտ է՝ վերջերս «Իրական Հայաստանի» հայ երկրպագուները, որոնք մինչեւ վերջերս մեծ հույսեր էին կապում դարեր շարունակ գոյություն ունեցող՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների փրկարար ուժի հետ, որոշ չափով կորցրել են իրենց վստահությունը՝ ուշադիր նայելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սովորություններին։

Բայց «քրիստոսասեր տիրակալներին» ծառայելու համար սեփական իրավունքների համար պայքարի ուժը մերժելու հայկական դարավոր քաղաքական սովորությունը հուշում է մեկ անգամ եւս հաշտվելու ճակատագրի հետ։ Ի վերջո, ամեն ինչ կարելի է վերագրել թշնամիների մեքենայություններին։

Այդպես էին մտածում նաեւ նրանք, ովքեր քսաներորդ դարասկզբին ցանկանում էին մահից փրկվել՝ հայ երիտասարդներին ուղարկելով մահացող Օսմանյան կայսրության բանակ։ Անզորության պահին նրանք հույս ունեին փրկվել՝ «մարդկանց հանձնելով դահիճների ճիրանները»։ Դա չօգնեց: Եվ չէր կարող օգնել, համընդհանուր փրկությունն այլ տեղ է: Պարզապես պետք է կարողանալ այն գտնել:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի 2025թ.-ի 10-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31