Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի, եթե իշխանությունը հայտարարի, որ եթե Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք, ապա ինչպես իրենք են սիրում հասարակությանը շանտաժի ենթարկել, պատերազմ կսկսի. Տիգրան Աբրահամյան

Մարտ 15,2025 22:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի հետ կեղծ հաշտությունից խոսող Ադրբեջանը, որպես «բարի կամքի» դրսևորում պահանջում է իրեն հանձնել այն անձանց, որոնց անունը Բաքվում ընթացող «դատավարության» մեղադրանքում հնչեցվել է:

Ի՞նչ կլինի, եթե օրվա իշխանությունը կամ դրա պարագլուխը ԱԺ ամբիոնից կամ լայվի միջոցով հայտարարի, որ եթե ադրբեջանական ցանկի առաջին հորիզոնականներոում գտնվող Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք, ապա ինչպես իրենք են սիրում հասարակությանը շանտաժի ենթարկել, պատերազմ կսկսի:

Սրանք նույնիսկ իրենց ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ են հայրենիք ուրանալ կամ Ցեղասպանություն ժխտել, ուր մնաց որևէ մեկը վստահ լինի, որ իրեն այս կամ այն պահանջի դեպքում չեն հանձնի Ադրբեջանին:

Հայաստանում որևէ քաղաքացի՝ Փաշինյանի համար ինքնահրկիզվողից մինչև զինվորական, որևէ վստահություն չի կարող ունենալ, որ մի օր իր «գլուխը չեն ուտի»` Հովիկ Աղազարյանն ու իր կողքի նստողը վկա:

Դա կլինի թշնամուն հանձնելո՞վ, հայրենազրկելո՞վ, թե՞ ազատությունից զրկելով, արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31