Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Փաշինյանին կոչ է արել ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և արտահանձնել Ադրբեջանին

Մարտ 15,2025 22:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգային ճակատ». Ալիևը Փաշինյանին կոչ է արել ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախի պատերազմի այլ նախկին առաջնորդներին և արտահանձնել նրանց Ադրբեջանին:

Բաքվում կայացած XII Գլոբալ ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ներկայումս քննարկվող խաղաղության պայմանագրի նախագիծը պատրաստվել է Բաքվի կողմից և հիմնականում համաձայնեցված է։

Ալիևը մեղադրել է նրանց պատերազմական հանցագործությունների մեջ և նշել, որ նրանց ձերբակալությունը կհաստատի Փաշինյանի անկեղծությունը խաղաղություն հաստատելու հարցում, քանի որ այս նախկին ղեկավարները, նրա խոսքով, լուրջ խնդիրներ են ստեղծել տարածաշրջանում։

Ալիևը կրկին ընդգծել է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, քանի որ այն «տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ»։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի» միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի և ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։

Ալիևը նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31